Աշխարհ

31.10.2015 12:50


Վաղն Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են

Վաղն Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Այսօր լռության օր է։

125 պատգամավորական մանդատի համար պայքարելու է 769 թեկնածու՝ 15 կուսակցությունից, և քաղաքական կազմակերպությունների մեկ դաշինք։

Ընտրությունների ընթացքին հետևելու է 501 միջազգային դիտորդ՝ 27 երկրից և 40 կազմակերպությունից։

Ամենամեծն ԱՊՀ դիտորդական առաքելությունն է՝ 150 մարդ։ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն ունի 30 ներկայացուցիչ։ Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը