Աշխարհ

31.10.2015 18:25


«Mitsubishi Motors»–ը դադարեցնում է «Mitsubishi Pajero»–ի արտադրությունը

«Mitsubishi Motors»–ը դադարեցնում է «Mitsubishi Pajero»–ի արտադրությունը

«Mitsubishi Motors» ընկերությունը հայտարարել է, որ անորոշ ժամկետով «սառեցնում է» «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի հինգերորդ սերնդի արտադրման նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, այդ մասին հայտնել է ընկերության նախագահ Թեթսուրո Այկավան:

«Այդ մակնիշի ավտոմեքենայի ծանր քաշը և, միաժամանակ, վառելիքը խնայելու անհրաժեշտությունը բազմաթիվ խնդիրներ են առաջացնում», - հայտնել է Այկավան:

Ըստ աղբյուրի՝ ներկա պահին ընկերությունը չունի այդ տեսակի մեքենայի համար անհրաժեշտ շարժիչներ, որոնք միաժամանակ կհամապատասխանեին Եվրոպայում 2020թ.–ից ուժի մեջ մտնող բնապահպանական կանոններին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը