Լրահոս

31.10.2015 20:49


Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.58-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 շենքի 3-րդ մուտքի (5-րդ և 6-րդ հարկերի միջակայք) վերելակի մեջ քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երեք քաղաքացիների:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 3-րդ հարկում վերելակի մեջ քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1932 թ. ծնված Զ. Ղ.-ին:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 15 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն` 1967 թ.ծնված Ն. Պ.-ին դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը