Աշխարհ

31.10.2015 22:02


«Վերդեր»-«Բորուսիա Դ.»՝ 1:3 (տեսանյութ)

«Վերդեր»-«Բորուսիա Դ.»՝ 1:3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11–րդ տուրի շրջանակներում այսօր կայացել է «Վերդեր»–«Բորուսիա» հանդիպումը։ «Բորուսիա»–ն 3:1 հաշվով հաղթանակ է տոնել։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղակեսում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպման 9-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո կիսապաշտպան Մարկո Ռոյսը բացել է հաշիվը։ 31-րդ րոպեին տանտերերը խփել են պատասխան գոլը: 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով առաջ է մղել «Բորուսիա»–ին՝ խփելով 5-րդ գոլը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Ընդմիջումից հետո նա կատարել է ևս մեկ գոլային փոխանցում, իսկ Մարկո Ռոյսը դարձել է դուբլի հեղինակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը