Աշխարհ

02.11.2015 13:00


3 հայ դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

3 հայ դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3 կուսակցությունից ներկայացված հայ թեկնածուները նորից պատգամավոր են դարձել։

Վերընտրվել են Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» ընտրացուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող հայազգի Սելինա Դողանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրացուցակում 14-րդ հորիզոնականում գտնվող Մարգար Եսայանը։ Իսկ Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ընտրացուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Գարո (Կարապետ) Փայլանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը