Աշխարհ

04.11.2015 07:55


Իսլանդիայում հսկա մարդկանց տեսքով էլեկտրահաղորդման աշտարակներ կհայտնվեն (լուսանկար)

Իսլանդիայում հսկա մարդկանց տեսքով էլեկտրահաղորդման աշտարակներ կհայտնվեն (լուսանկար)

2017թ. Իսլանդիայում հոսանքի գծերի կրեատիվ աշտարակներ կհայտնվեն: «Metro»-ի փոխանցմամբ՝ «Choi+Shine» ճարտարապետական ընկերությունը «Հսկաների երկիր» անվանումով նախագիծ է մշակել, որի շրջանակներում նախատեսվում է մարդու տեսքով հոսանքի գծերի աշտարակներ կառուցել, որոնք համահունչ կլինեն շրջակա միջավայրին:

Անսովոր աշտարակների հեղինակներ Ձին Չոյի և Թոմաս Շինի կարծիքով նախագիծը մեծ հաջողություն է ունենալու:

««Հսկաների երկիրը»» հիանալի նախագիծ է: Նոր աշտարակների կառուցումն Իսլանդիայում մեկնարկելու է 2017թ., և մենք անհամբեր սպասում ենք առաջին կառուցված «հսկայի» հետ հանդիպմանը», - հայտնել են ճարտարապետները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը