Աշխարհ

04.11.2015 22:26


Կրկին ինքնաթիռ է վթարի ենթարկվել. այս անգամ՝ Ղրիմում (տեսանյութ)

Կրկին ինքնաթիռ է վթարի ենթարկվել. այս անգամ՝ Ղրիմում (տեսանյութ)

Այսօր ևս մեկ ինքնաթիռ է վթարի ենթարկվել. այս անգամ՝ Ղրիմում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Նշվում է, որ «Սեսնա» մակնիշի ոչ մեծ մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով դրանում գտնվող 4 անձինք զոհվել են:

Կոկտեբել ավանից օդ բարձրացած օդանավի թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ինչից այն կտրուկ անկում է ապրել և բախվել գետնին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ թռիչքն արտոնագրված չի եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը