Լրահոս

06.11.2015 08:09


Հաղթանակ կամրջի մոտ «BMW»–ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Հաղթանակ կամրջի մոտ «BMW»–ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01.21-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 90 TT 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ռ. Ա., ծնվ. 1992 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Շտապօգնության աշխատակիցները ուղևոր Ա. Ա.-ին (ծնվ. 1994 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. ծուխ չի նկատվել:

Այս խորագրի վերջին նյութերը