Լրահոս

06.11.2015 09:16


Նորագավիթում «Opel Vectra» է այրվել

Նորագավիթում «Opel Vectra» է այրվել

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11.38-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 130/2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել՝ 12.00-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra» մակնիշի 35 ST 116 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):

Այս խորագրի վերջին նյութերը