Լրահոս

06.11.2015 08:24


Երանոս գյուղի մոտ վնասվել է հիմնական գազի խողովակը

Երանոս գյուղի մոտ վնասվել է հիմնական գազի խողովակը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19.02-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 14-րդ փողոցում պայթել է գազատար խողովակը, առկա է արտահոսք և հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 50-րդ կմ-ում` Երանոս գյուղի մոտակայքում, վնասվել է հիմնական գազի խողովակը (150 մմ տրամագծով), առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:

Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

«1-04» ծառայության աշխատակիցները դադարացրել են գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը