Աշխարհ

06.11.2015 10:10


ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերումը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերումը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է երկրի՝ 612 մլրդ դոլարի հասնող ռազմական բյուջեն։ Դրանից 300 մլն դոլարը ծրագրվում է առանձնացնել՝ իբրև ռազմական օգնություն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 377 կոնգրեսական, դեմ՝ 58։ Սակայն դա դեռ Պենտագոնի բյուջեի վերջնական քվեարկությունը չէ. Կոնգրեսի ընդունումից հետո այն պետք է ներկայացվի Սենատի քվեարկությանը։

Ուշագրավ է, որ Կոնգրեսի կողմից ռազմական բյուջեի ընդունման օրն Ուկրաինա է այցելել Պենտագոնի պատվիրակությունը՝ միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էլիսսա Սլոթքինի գլխավորությամբ։ Նա հայտարարել է, որ չնայած Ուկրաինայի արևելքում ռազմական ակտիվության նվազմանը՝ ԱՄՆ–ը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը