Լրահոս

06.11.2015 10:54


Սպանություն Երևանում. 91-ամյա տատիկին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 28-ամյա թոռը

Սպանություն Երևանում. 91-ամյա տատիկին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 28-ամյա թոռը

Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում հայտնաբերել են տան բնակչուհի, 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: Մահվան պատճառը եղել են գլխի մասում ստացած վնասվածքները: Դատաբժշկի տված եզրակացության համաձայն՝ տեղի ունեցածը սպանություն է։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել են Ս. Կարապետյանի թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը