Լրահոս

06.11.2015 11:45


Տուժածներից 5-ն է ստացիոնար բուժում ստանում

Տուժածներից 5-ն է ստացիոնար բուժում ստանում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն է բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև:

Նշենք, որ Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 վիրավոր։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի տեղափոխվել Հայաստան:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը