Աշխարհ

06.11.2015 12:23


Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հռչակագիր են ստորագրել

Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հռչակագիր են ստորագրել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը նոյեմբերի 5-ին Թբիլիսիում երկկողմ համագործակցության խորացման մասին հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Այս հռչակագրով երկու երկրների փոխգործակցության ընդլայնում է նախատեսվում քաղաքականության, անվտանգության, առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ալիևն ընդգծել է, որ Վրաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը