Աշխարհ

06.11.2015 13:30


Պեսկովը մեկնաբանել է «Boeing 737»–ի վերաբերյալ Միջազգային ավիացիոն կոմիտեի որոշումը

Պեսկովը մեկնաբանել է «Boeing 737»–ի վերաբերյալ Միջազգային ավիացիոն կոմիտեի որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Boeing 737»–ի թռիչքների հավաստագրերի վերաբերյալ Միջազգային ավիացիոն կոմիտեի որոշումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Այստեղ, անշուշտ, հայրենական ավիացիայում տիրող իրավիճակի օպերատիվ, խոր վերլուծություն է հարկավոր, և, հավանաբար, պրոֆիլային գերատեսչությունները, Տրանսպորտի նախարարությունը, կառավարությունն անհրաժեշտ վերլուծությունը կանեն»,–հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլում հետևում են իրավիճակի զարգացմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միջազգային ավիացիոն կոմիտեն հետ է կանչել «Boeing 737»–ի հավաստագիրն ինքնաթիռների կառավարման համակարգում առկա թերությունների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը