Աշխարհ

07.11.2015 12:21


Տուլայի վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է

Տուլայի վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ:

Կինն Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի վեցերորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք, ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:

Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդի առողջական վիճակը կայունացել է:

Այս խորագրի վերջին նյութերը