Աշխարհ

07.11.2015 15:05


«Ֆեյսբուք»–ը «Music Stories» գործառույթն է թողարկում

«Ֆեյսբուք»–ը «Music Stories» գործառույթն է թողարկում

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերն այժմ հնարավորություն կունենան երաժշտություն լսել: «РБК»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցը հայտնել է նոր՝ «Music Stories» գործառույթի թողարկման մասին՝ «Apple Music» և «Spotify» ծառայությունների հետ համակցված։

Սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան կիսվել իրենց սիրած երաժշտությունով, իսկ ընկերները՝ ծանոթանալ երգերի ու ալբոմների՝ 30 վայրկյան տևողությամբ հատվածներին: Բացի այդ, նոր գործառույթը հնարավորություն կտա գնել երգը:

Նշվում է, որ «Music Stories»-ը հասանելի կլինի միայն iOS հարթակի համար: Ընդ որում՝ գաջեթում «Apple Music» և «Spotify»-ի առկայությունը պարտադիր չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը