Աշխարհ

07.11.2015 16:15


Մարսի մթնոլորտը հրդեհվում է արևային քամիներից (լուսանկար)

Մարսի մթնոլորտը հրդեհվում է արևային քամիներից (լուսանկար)

2014–ի մարտի արեգակնային փոթորիկը, որը շրջանցել է Երկիրը, բայց հարվածել Մարսին, հաստատել է գիտնականների վաղուցվա կասկածները՝ Արևը «խանձել է» մարսյան մթնոլորտը՝ մերկացնելով մոլորակը մի քանի մլրդ տարով։

Ինչպես գրում է «vesti.ru»–ն, NASA–ի մասնագետների այդ բացահայտումից պարզ է դառնում՝ ինչպես է Մարսը տաք ու խոնավ մոլորակից (նման հնագույն Երկրին), որոնք, հավանաբար, կյանքի առկայության հիմքեր էին, վերածվել սառը և երաշտահար անապատի։

Հնարավոր է, որ Մարսի մթնոլորտի ոչնչացմանը տարբեր գործոններ էլ մասնակցած լինեն։ Սակայն Կարմիր մոլորակի մթնոլորտի ուսումնասիրության ներկայիս արդյունքները ցույց են տվել, որ նրա գլխավոր թշնամին հարազատ լուսատուն է։

Մասնավորապես, 2015թ. մարտի 8–ին հսկայական արագությամբ ցրվող Արեգակի պսակային արտանետումները «ոչնչացրել են» Մարսը։ «MAVEN» սարքը մի քանի անգամ «սուզվել է» Կարմիր մոլորակի բարակացած մթնոլորտ՝ մոտիկից հետևելու այդ գործընթացին։ Զոնդը չափումներ է արել Մարսի մթնոլորտից 200 կմ բարձրությունից։

Գիտնականների հավաստմամբ՝ յուրաքանչյուր վայրկյան Մարսը միջինում կորցնում է իր մթնոլորտի 100 գրամ նյութ։ Ըստ նրանց՝ երիտասարդ Մարսն իր մթնոլորտի մեծ մասը կորցրել է հենց արեգակնային հողմերի պատճառով. այն ժամանակ Արևն ավելի ակտիվ էր։ Սակայն մինչ այդ Մարսը պաշտպանում էր այժմ արդեն անհետացած մագնիսական մակերեսը։

Ներկայումս անհայտ է՝ որքանով են մթնոլորտի վերացման գործընթացին նպաստում մյուս հանգամանքները՝ տիեզերական ճառագայթումը, քիմիական գազերի ռեակցիաները մթնոլորտում։ Գիտնականների կանխատեսմամբ՝ առաջիկա 2 մլրդ տարին Մարսը կմնա առանց մթնոլորտի։

Այժմ նրանք հույս ունեն «MAVEN» զոնդի տվյալներով վերջնականապես հաստատել Մարսում ջրի առկայության պատմությունը։ Առաջին արդյունքներից արդեն պարզվել է, որ մոլորակից ջրի մեծ մասը հոսել է տիեզերք, իսկ մնացածը խտացվել Մարսի մակերևույթի սառույցներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը