Աշխարհ

11.11.2015 15:27


Թուրքիայի ափերին փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

Թուրքիայի ափերին փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, Սիրիայից փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Նշվում է, որ փախստականները մտադիր էին Թուրքիայից ապօրինի կերպով անցնել Հունաստան:

Միջադեպի հետևանքով առնվազն 14 մարդ ջրահեղձ է եղել, այդ թվում՝ 7 երեխա: 27 փախստական փրկվել է:

Փախստականների ազգային պատկանելության մասին ոչինչ չի հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը