Աշխարհ

15.11.2015 10:42


Օլանդի արձագանքը ահաբեկչությունների մասին տեղեկությունը լսելիս (լուսանկարներ)

Օլանդի արձագանքը ահաբեկչությունների մասին տեղեկությունը լսելիս (լուսանկարներ)

Բրիտանական The Daily Mail պարբերականը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջին արձագանքը Փարիզի ահաբեկչությունների մասին տեղեկությունը լսելիս։

Նախագահականի աշխատակիցն Օլանդին այդ տվյալները հայտնել է, երբ վերջինը գտնվում էր Ստադ դե Ֆրանս մարզադաշտում։

Նախագահ Օլանդն անմիջապես կապ է հաստատել անվտանգության ծառայության հետ, ու կարճ ժամանակ անց նա և ՆԳՆ նախարարը մասնակցել են արտակարգ շատբի աշխատանքներին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ահաբեկիչները փորձել են պայթուցիկն անցկացնել մարզադաշտ, սակայն նկատվել են անվտանգության աշխատակիցների կողմից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը