Աշխարհ

15.11.2015 14:26


ԻԼԻՊ–ի մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Թուրքիայի հարավում

ԻԼԻՊ–ի մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Թուրքիայի հարավում

Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ քաղաքում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru–ն՝ վկայակոչելով Al Arabiya–ին։

Նշվում է, որ մահապարտը հարում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով տուժել է չորս ոստիկան։

Դեպքի մանրամասները ճշտվում են։

Հիշեցնենք, որ այսօր Անթալիայում նախանշված է G20–ի գագաթաժողովը, որին մասնակցելու համար Թուրքիա են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը