Աշխարհ

15.11.2015 20:25


Պուտինն ու Օբաման ոչ պաշտոնական շփում են ունեցել Անթալիայում (տեսանյութ, լրացված)

Պուտինն ու Օբաման ոչ պաշտոնական շփում են ունեցել Անթալիայում (տեսանյութ, լրացված)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճ զրույց են ունեցել Անթալիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Երկու երկրների առաջնորդների զրույցը տեղի է ունեցել պաշտոնական ընթրիքից հետո։ Պուտինն ու Օբաման դեմառդեմ նստել են բազկաթոռներին և շփվել 20 րոպե։

Թե ինչի մասին են նրանք խոսել, հայտնի չէ։ Նրանց զրույցին միայն թարգմանիչներն են ներկա եղել։

***

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «բացահայտել» է, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Օբաման։

«Հնարավորություն եղավ բավականին մանրակրկիտ զրուցել, և խոսակցությունն ընթացել է երկու թեմայով՝ նախ՝ Սիրիայի, ապա՝ Ուկրաինիայի։ Ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկու երկրների ռազմավարական նպատակները շատ մոտ են, բայց մարտավարության առումով տարաձայնությունները նախկինի նման շարունակում են մնալ»,–ասել է Ուշակովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը