Աշխարհ

16.11.2015 10:08


Պայթյունի վտանգի պատճառով Կուրսկի կայարանից մարդկանց տարհանել են (լրացված)

Պայթյունի վտանգի պատճառով Կուրսկի կայարանից մարդկանց տարհանել են (լրացված)

Մոսկվայում շուրջ 400 մարդ է տարհանվել Կուրսկի երկաթուղային կայարանից պայթյունի սպառնալիքով անանուն զանգի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Միաժամանակ, ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը գնացքների շարժի վրա չի ազդել։

Նշվում է, որ անհայտ անձը հայտնել է՝ ռումբը տեղադրված է երկաթուղային կայարանի շենքում։

Իրավապահները զննում են շենքը, նաև՝ փնտրում անանուն զանգի հեղինակին։

***

Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել, կայարանի տարածքում ռումբ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ շուրջ 1000 մարդ էր տարհանվել Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցից այն բանից հետո, երբ տեղեկություն էր ստացվել պայթուցիկ սարքի տեղադրված լինելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը