Աշխարհ

17.11.2015 13:14


Թունիսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թունիսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թունիսի իշխանությունները հայտարարել են խոշոր ահաբեկչության կանխման մասին, որն ԻՊ զինյալները ծրագրում էին այս ամիս։ Այս մասին հայտնում է «gazeta»–ն՝ «Reuters»–ին հղումով։

Երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Ռաֆիկ Շելիի խոսքերով՝ «Իսլամական պետության» գրոհայինները ծրագրում էին գրոհել հյուրանոցներից մեկը կամ պետական որևէ հաստատություն։

Ձերբակալվել է խմբավորման 17 անդամ։ Շելին նշել է, որ ահաբեկիչները հատուկ պատրասություն էին անցել Լիբիայում և Սիրիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը