Աշխարհ

19.11.2015 19:55


Մոսկվայի Կարմիր հրապարակում կիսամերկ տղամարդ է ձերբակալվել, որը Լենինից ապաստան էր խնդրում

Մոսկվայի Կարմիր հրապարակում կիսամերկ տղամարդ է ձերբակալվել, որը Լենինից ապաստան էր խնդրում

Մոսկվայի կենտրոնում՝ Կարմիր հրապարակում, ոստիկանները մի տղամարդու են ձերբակալել, որը մինչև գոտկատեղը մերկ պառկած էր ձյան վրա՝ Լենինի դամբարանի մոտ, և լոզունգներ էր բղավում։

«РЕН ТВ»–ի փոխանցմամբ՝ տղամարդը հուսահատության ակցիա էր իրականացնում. «Լե՛նին, խնդրում եմ, կիսվի՛ր քո օթևանով»,– բացականչում էր սպիտակ սավանով ծածկված տղամարդը։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը հարազատներ չունի և 2–րդ կարգի հաշմանդամ է։ Ավելի վաղ նա միայնակ պիկետ էր կազմակերպել Պետդումայի մոտ՝ պահանջելով բնակարան տալ իրեն։

Ավելի ուշ, «LifeNews»–ի փոխանցմամբ, ձերբակալվածն իրավապահներին ասել է, որ ուզում էր ուժ ստանալ Վլադիմիր Լենինից, որից խնդրում էր կիսվել իր գահով։ Տղամարդն ուզում էր դամբարանում պառկել Լենինի կողքին։

Նշվում է, որ ձերբակալվածին ուղարկելու են հոգեբուժարան։ Հայտնի է դարձել, որ նա հաշվառված է հոգենևրոլոգիական դիսպանսերում։

Համացանցում արդեն տեսանյութեր կան երիտասարդի ակցիայի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը