Աշխարհ

19.11.2015 18:30


Թել Ավիվում հարձակվել են այն շենքի վրա, որտեղ գտնվում է նաև RT հեռուստաընկերությունը. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ, լրացված)

Թել Ավիվում հարձակվել են այն շենքի վրա, որտեղ գտնվում է նաև RT հեռուստաընկերությունը. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ, լրացված)

Թել Ավիվում դանակով զինված անհայտ տղամարդը հարձակվել է գրասենյակային այն շենքի վրա, որտեղ տեղակայված է նաև RT հեռուստաընկերության խմբագրությունը։ Վերջին տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, ևս 3–ը՝ վիրավորվել։ Հանցագործը դեռ ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է RT–ն՝ նշելով, որ իր աշխատակիցները չեն տուժել։

«Մենք գրասենյակում էինք, երբ բղավոցներ լսեցինք։ Միանգամից դուրս վազեցինք։ 10-15 րոպեների ընթացքում լրիվ քաոս էր տիրում, դժվար էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Սա մեծ շենք է, կարող եմ ասել՝ այստեղ շուրջ 400-500 մարդ է աշխատում»,–պատմել է RT–ի թղթակից Պոլա Սլիերը։

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ և անվտանգության ծառայության աշխատակիցներ։

***

Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է։ Նա ազգությամբ արաբ է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը