Աշխարհ

20.11.2015 17:25


«Subway»–ի նախկին ներկայացուցիչը սեռական բնույթի հանցանքներ է գործել դիետայի պատճառով

«Subway»–ի նախկին ներկայացուցիչը սեռական բնույթի հանցանքներ է գործել դիետայի պատճառով

«Subway» ռեստորանների ցանցի նախկին աշխատակից Ջարեդ Ֆոհլի պաշտպանը հայտնել է, որ Ֆոհլը սեռական բնույթի գործողությունների է դիմել հատուկ դիետայի պատճառով։ Այս մասին գրում է «gazeta»–ն՝ «New York Post»–ին հղումով։

«Այն բանից հետո, երբ նա կորցրեց քաշը, սեռական հիպերակտիվություն առաջացավ։ Կան հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս սեռական բարձր ակտիվության դեպքում»,–ասել է հոգեբանը։

Ֆոհլը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ նա, իբր, նիհարել է 111 կգ–ով՝ սնվելով բացառապես «Subway»–ի սենդվիչներով։ Նա մեղադրվում է մանկապղծության 14 դեպքի մեջ, ինչպես նաև պոռնոգրաֆիա պահելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆոհլին 5 տարվա ազատազրկում է սպառնում մանկապղծության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը