Աշխարհ

20.11.2015 19:21


Վլադիմիր Պուտին. «Ռմբակոծությունները լավ են կատարվում, բայց բավարար չեն» (տեսանյութ)

Վլադիմիր Պուտին. «Ռմբակոծությունները լավ են կատարվում, բայց բավարար չեն» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լսել է ռուս զինվորականների հաշվետվությունը Սիրիայի տարածքում իրականացվող ավիահարվածների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Առաջադրանքները կատարվում են և լա՛վ են կատարվում։ Բայց դա դեռևս բավարար չէ, որպեսզի Սիրիան մաքրվի ահաբեկիչներից և Ռուսաստանին պաշտպանի ահաբեկչական հարձակումներից»,–հայտարարել է Պուտինը հաշվետվությունը լսելուց հետո։

Նա նաև նշել է, որ մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և հույս է հայտնել, որ առաջիկա փուլերը կանցկացվեն նույնքան որակյալ և արհեստավարժ, ու կհանգեցնեն ակնկալվող արդյունքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը