Աշխարհ

20.11.2015 19:48


Կասպյան նավատորմից 18 թևավոր հրթիռ է բաց թողնվել Սիրիայում ԻՊ դիրքեր (տեսանյութ)

Կասպյան նավատորմից 18 թևավոր հրթիռ է բաց թողնվել Սիրիայում ԻՊ դիրքեր (տեսանյութ)

Կասպյան նավատորմից այսօր 18 թևավոր հրթիռ է բաց թողնվել Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դիրքեր՝ 7 նշանակետի ուղղությամբ։ «РИА Новости»–ն հայտնում է, որ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նա նշել է, որ Կասպյան նավատորմից թևավոր հրթիռներն ուղարկվել են ահաբեկիչների՝ Ռաքքայում, Իդլիբում և Հալեպում տեղակայված դիրքեր։

«Բոլոր նշանակետերը ոչնչացված են։ Թևավոր հրթիռների ավիահարվածներից ավելի քան 600 ահաբեկիչ է ոչնչացվել։ Ահաբեկչական խմբավորումները զգալի կորուստներ են կրում»,–ասել է Շոյգուն։

Բացի այդ, ՌԴ ՌՏՈՒ–ն ոչնչացրել է զինյալների պատրաստման 23 հենակետ, զենքի և պայթուցիկի 19 գործարան, ինչպես նաև՝ ռազմամթերքի 47 պահեստ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը