Աշխարհ

21.11.2015 09:52


Բաղդադում մահապարտն իրեն պայթեցրել է մզկիթում (տեսանյութ)

Բաղդադում մահապարտն իրեն պայթեցրել է մզկիթում (տեսանյութ)

Իրաքում նոր ահաբեկչություններ են իրականացվել։ Բաղդադում 10 րոպեի տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել, որոնցից առաջինը՝ շիական մզկիթի մոտ, երկրորդը՝ անմիջապես մզկիթի ներսում, որտեղ իր վրա ամրացված պայթուցիկը գործի է դրել մահապարտը։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ ահաբեկչությունների հետևանքով 10 մարդ է զոհվել, 30–ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ պայթուցիկները գործի են դրվել ուրբաթօրյա ավանդական աղոթքի ժամանակ։ Թեև ահաբեկչության կազմակերպիչները դեռևս անհայտ են, տեղի իշխանությունները կատարվածում ԻԼԻՊ–ի ձեռագիրն են տեսնում։ Հենց նրանք են հաճախակի հաշվեհարդարներ տեսնում շիա մահմեդականների հետ ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը