Աշխարհ

21.11.2015 17:22


Իտալացի կաշառակերից 221 խաղալիք գնացք և 11 երկաթուղի են առգրավել

Իտալացի կաշառակերից 221 խաղալիք գնացք և 11 երկաթուղի են առգրավել

Իտալիայի քննչական մարմինները կաշառակերության գործով մեղադրվողի մոտից հարյուրավոր խաղալիք գնացքներ են բռնագրավել։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ առգրավվել են 221 խաղալիք գնացք, 11 երկաթուղի և նամականիշների հավաքածուների 126 տուփ։ Ենթադրվում է, որ մեղադրյալը գնել է դրանք իրեն տրված կաշառքներով։

Հաղորդվում է, որ նա արդեն խոստովանել է, որ 65 հազ եվրո կաշառք է ստացել, և համագործակցել է ավտոճանապարհային պետական խոշոր օպերատորների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը