Աշխարհ

21.11.2015 16:39


Հռոմի Կոլիզեյի դիմաց մետաղորսիչներ կտեղադրվեն

Հռոմի Կոլիզեյի դիմաց մետաղորսիչներ կտեղադրվեն

Հռոմի Կոլիզեյի դիմաց մետաղոսրիչ շրջանակներ կտեղադրվեն։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը՝ թանգարանի մամուլի ծառայությանը հղումով։

«Հռոմի ճարտարապետական և մշակութային ժառանգության պաշտպանության վարչության ղեկավարը նման որոշում է կայացրել Փարիզի ահաբեկչութուններից հետո անվտանգությունն ապահովելու համար»,–ասել է մամուլի ծառայության ղեկավար Քրիսթիանո Բրուհիթթան։

Ենթադրվում է, որ մետաղորսիչները կտեղադրվեն Կոլիզեյի պատերից դուրս՝ հուշարձանի դիմացի հրապարակում։ Միևնույն ժամանակ, չի հստակեցվում՝ ինչպես է կազմակերպվելու զբոսաշրջիկների անցումը։

Օրական Կոլիզեյ է այցելում 10–12 հազ մարդ։ Նշվում է, որ մետաղորսիչները կարող են նպաստել հերթերի առաջացմանը։

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները զգուշացրել էին Իտալիային Փարիզի ահաբեկչություններից հետո զինյալների հնարավոր գրոհների մասին։ Հաղորդվել էր նաև, որ Վատիկանն արդեն ուժեղացրել է անվտանգության միջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը