Աշխարհ

22.11.2015 01:03


Հայաստանը 2–րդն է. հաղթեց Մալթան (տեսանյութ)

Հայաստանը 2–րդն է. հաղթեց Մալթան (տեսանյութ)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ ունեցավ համերգային երկրորդ հատվածում։ «LOVE» երգը հնչեց 11-րդ համարի ներքո, և ձայների հաշվարկի արդյունքում Հայաստանը գրավեց 2–րդ տեղը:

Հայաստանն ու Մալթան շարունակ փոփոխվում էին առաջին և երկրորդ տեղերով, սակայն վերջնարդյունքում «Մանկական Եվրատեսիլ-2015»–ում հաղթող երկիր դարձավ Մալթան՝ 185 միավորով։ Հայաստանը, ընդհանուր առմամբ, հավաքեց 176 միավոր։

Ներկայացնում ենք ցանկը, թե որ երկիրը քանի միավոր տվեց Հայաստանին.

Սերբիա՝ 10

Վրաստան՝ 12

Սլովենիա՝ 10

Իտալիա՝ 6

Հոլանդիա՝ 12

Ավստրալիա՝ 10

Իռլանդիա՝ 8

Ռուսաստան՝ 12

Մակեդոնիա՝ 10

Բելառուս՝ 12

Ուկրաինա՝ 8

Բուլղարիա՝ 10

Սան Մարինո՝ 10

Մալթա՝ 7

Ալբանիա՝ 10

Մոնտենեգրո՝ 7

Իսկ Հայաստանը Ռուսաստանին տվեց 7 միավոր, Վրաստանին՝ 8,

Սլովենիային՝ 10, Մալթային՝ 12։

Ի դեպ, Հայաստանի տված այս միավորով Մալթան առաջ անցավ մեր երկրից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը