Աշխարհ

23.11.2015 09:25


Սալահ Աբդեսլամը Բրյուսելում ձերբակալվածների մեջ չի եղել

Սալահ Աբդեսլամը Բրյուսելում ձերբակալվածների մեջ չի եղել

Բելգիայի դատախազը հաստատել է, որ փարիզյան ահաբեկչությունների իրականացման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը Բրյուսելի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվածների մեջ չէ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Liberation»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր արդեն պարզ կդառնա 16 ձերբակալվածի ճակատագիրը։ Իսկ մինչ այդ հետաքննությունը շարունակվում է։ Պայթուցիկ նյութեր և զենք չեն հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոլենբեքի սրճարանի մոտ բախում էր տեղի ունեցել ոստիկանների ու մեքենայի վարորդի միջև, որը մի քանի կրակոց արձակելուց հետո փախել էր, ավելի ուշ՝ ձերբակալվել։ Սակայն դեռ պարզ չէ՝ կապվա՞ծ է արդյոք այդ դեպքը փարիզյան ահաբեկչությունների հետ։

Հիշեցնենք՝ Բելգիայում հայտարարված է ահաբեկչության սպառնալիքի վտանգավորության գերագույն աստիճան։ Փակվում են ակումբները, սրճարանները և ռեստորանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը