Աշխարհ

23.11.2015 10:34


Տասնյակ հազարավոր ֆիններ առանց էլեկտրականության են մնացել

Տասնյակ հազարավոր ֆիններ առանց էլեկտրականության են մնացել

Ֆիննական «Elenia» էներգետիկ ընկերության տասնյակ հազարավոր հաճախորդներ առանց հոսանքի են մնացել երկրի կենտրոնական հատվածում։

Ինչպես գրում է «Գազետան»՝ «Yle»–ին հղումով, էլեկտրամատակարարումը խափանվել է ձնաբքի պատճառով։ Սկզբում անջատվել է 20, այնուհետև՝ 55 հազ տան հոսանք։ Նշվում է, որ որոշ շրջաններում չի գործում նաև բջջային կապը, կանգնեցվել է գնացքների երթևեկությունը։

«Իրավիճակն իսկապես շատ լուրջ է։ Այսօր այդ խնդիրը հնարավոր չի լինի լուծել։ Դեռևս հայտնի չէ՝ քանի օր կպահանջվի էլեկտրականությունը վերականգնելու համար»,–հայտարարել են ընկերության մամուլի ծառայությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը