Աշխարհ

24.11.2015 16:46


Կոմկուսը Պուտինին կոչ է անում խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Կոմկուսը Պուտինին կոչ է անում խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

Նման կոչով նրանք հանդես են եկել թուրք–սիրիական սահմանին ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո: Դիմումի կրկնօրինակն ուղարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ թուրքական ագրեսիան հերթական անգամ հաստատում է այդ երկրի աջակցությունը միջազգային ահաբեկչությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը