Մեկնաբանություն

25.11.2015 13:45


Էրդողանի, «Իսլամական պետության» և հայ «արևմտամետների» անխախտ միասնությունը

Էրդողանի, «Իսլամական պետության» և հայ «արևմտամետների» անխախտ միասնությունը

Ժանրի կանոնների համաձայն՝ Բաղրամյան 26–ի տակ աշխատող և ժողգործիքություն անող «խիստ արևմտամետ» մամուլը և «չափազանց ասոցացվող» գործիչները երեկվանից պետք է ցնծության մեջ լինեին։ Չէ՞ որ Սիրիայի տարածքում խոցվել է ռուսական ինքնաթիռը, իսկ ռուս օդաչուներից մեկին սպանել են թուրքամետ ահաբեկիչները։ Այն, ինչ վատ է ռուսներին, լավ է «արևմտամետներին». թեկուզև թուրքական «կոդերի» մեջ։

Այն, ինչ վատ է ՌԴ–ի համար, լավ է տնաբույծ «արևմտամետների» համար։ Եվ ուրեմն, Էրդողանի երեկվա քայլը էյֆորիայի մեջ գցած կլինի «ինքնիշխանիստ» դիշովկեքին, ովքեր իրենց հայտարարություններում ու գնահատականներում մշտապես համահունչ են եղել թուրք–ադրբեջանական քարոզչամեքենայի հետ։

Հայաստանի «արևմտամետների» համար ուրախության առիթ է նաև այն, որ Թուրքիան, որը Արևմուտքի դաշնակիցն է Սիրիայում, կարողացավ ինչ–որ առումով վնասել ՆԱՏՕ–ի ու ՌԴ ռազմաօդային ուժերի հնարավոր համագործակցության հեռանկարին։

Օբաման լղոզված ձևակերպում է տվել ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին՝ հայտարարելով, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը, ինչպես նաև Օլանդի հետ հանդիպմանը դեմ է արտահայտվել ՌԴ հետ Սիրիայում նոր կոալիցիա ձևավորելու հարցին՝ նշելով, որ ավելի քան վաթսուն պետություն արդեն կազմել է կոալիցիա, և կարիք չկա նոր բան ստեղծել։ Դա նշանակում է, որ ահաբեկիչները կարող են իրենց հանգիստ զգալ, քանզի պարզ է, որ առանց ԱՄՆ և ՌԴ սերտ համագործակցության՝ հնարավոր չէ «Իսլամական պետության» հարցերը լուծել։

Օբամայի այս պահվածքը լրացուցիչ խթան կհանդիսանա «հոգով» Արևմուտքին, սակայն մարմնով ՀՀ իշխանություններին տրված հայ «արևմտամետների» համար՝ հակառուսական և պրոթուրքական հիստերիա բարձրացնելու գործում։

Արձանագրենք, որ հիմա հայ «արևմտամետները», «Իսլամական պետությունը» և Էրդողանը նույն նավակի մեջ են։ Նրանց բոլորի թիրախը ՌԴ–ն է։ Մեկի համար դա «մելկի կոմերցիա» է և իշխանություններին ծառայելու «ատմազկա», մյուսի համար՝ խալիֆայություն ստեղծելու խոչընդոտ, իսկ երրորդի համար՝ աշխարհաքաղաքականություն և նավթի ստվերային բիզնես։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը