Աշխարհ

29.11.2015 10:52


Հնարավոր է՝ Գերմանիան 1200 զինծառայողի ուղարկի Սիրիա (տեսանյութ)

Հնարավոր է՝ Գերմանիան 1200 զինծառայողի ուղարկի Սիրիա (տեսանյութ)

Չի բացառվում, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար Գերմանինան Սիրիա 1200 զինծառայողի ուղարկի։ Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը։

Գերմանիայի խորհրդարանում այս հարցի շուրջ բանավեճերը տեղի կունենան հաջորդ շաբաթ։ Եթե կառավարությունը հաստատի զորք ուղարկելը Սիրիա, ապա դա կդառնա Գերմանիայի ամենախոշոր ռազմական առաքելությունը երկրի սահմաններից դուրս։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը խոստացել էր օգնել ԻՊ–ի դեմ պայքարում։ Մասնավորապես, հայտարարվել էր, որ Գերմանիան ռազմական նավ, Tornadо լրտես–ինքնաթիռներ և անօդաչուներ կուղարկի Սիրիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը