Աշխարհ

30.11.2015 01:27


Փարիզում անկարգություններն ավարտվել են ձերբակալություններով (տեսանյութ, լրացված)

Փարիզում անկարգություններն ավարտվել են ձերբակալություններով (տեսանյութ, լրացված)

ՄԱԿ-ի՝ Կլիմայի խնդիրների շուրջ համաշխարհային կոնֆերանսի անցկացման դեմ Փարիզում բողոքի գործողություն է տեղի ունեցել։ Կոնֆերանսը նախանշված է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպման ժամանակ քննարկվել է կլիմայի շուրջ նոր համաձայնագրի նախապատրաստության հարցը։ Այն փոխարինելու է Կիոտոյի արձանագրությանը:

Հանրապետության հրապարակում ցուցարարները ոստիկանների վրա տարբեր իրեր են նետել, ինչից հետո վերջիններն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել և ձերբակալել 174 մարդու։

***

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը հայտնել է, որ ձերբակալվածների թիվը հասել է 289-ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը