Աշխարհ

01.12.2015 12:45


Պուտինը բացատրել է ՝ ինչու է ուշացել Կլիմայի հարցերով կոնֆերանսից

Պուտինը բացատրել է ՝ ինչու է ուշացել Կլիմայի հարցերով կոնֆերանսից

Նախօրեին Կլիմայի հարցով ՄԱԿ միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար Փարիզ ժամանած Վլադիմիր Պուտինն առաջին օրվա արդյունքների ամփոփումով է կիսվել լրագրողների հետ։ Ֆրանսիացի լրագրողի առաջին հարցին՝ ինչու Պուտինը չի մասնակցել կոնֆերանսի բացման միջոցառումներին, ՌԴ առաջնորդը պատասխանել է.

«Այն, որ ես ներկա չէի լուսանկարմանը կամ արարողակարգային ինչ–որ բաների, զուտ տեխնիկական բնույթի հարց էր՝ կապված աշխատանքային օրակարգի հետ»։

Հիշեցնենք՝ Պուտինը Փարիզ էր ժամանել մյուս առաջնորդներից քիչ ուշ՝ բաց թողնելով լուսանկարվելու արարողակարգը և ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգող լռության րոպեն։ Դա ենթադրելու առիթ էր տվել շատերին, որ ռուս առաջնորդը միտումնավոր է ուշացել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից խուսափելու համար։

Կոնֆերանսին Պուտինը նաև հույս է հայտնել, որ ՌԴ և Ֆրանսիայի համագործակցությունը Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարում ավելի երկար կտևի, քան մյուսների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը