Աշխարհ

01.12.2015 14:21


Ակապուլկոյում կրակ են բացել գեյ երեկույթի մասնակիցների ուղղությամբ. կան զոհեր

Ակապուլկոյում կրակ են բացել գեյ երեկույթի մասնակիցների ուղղությամբ. կան զոհեր

Մեքսիկական Հերրերո նահանգի Ակապուլկոյի առողջարանում զինված հանցագործները հարձակվել են գեյ երեկույթի մասնակիցների վրա։ Երեք մարդ է զոհվել, առնվազն հինգը՝ վնասվածքներ ստացել։

«Վեստիի» փոխանցմամբ՝ երեկույթն անցնում էր Թրես–Փալոսի շրջանի բասկետբելի համար նախատեսված փակ հրապարակում։

Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել կատարվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը