Աշխարհ

02.12.2015 21:00


Միջատաբանները բացահայտել են մրջյունների ցատկելու կարողությունը (տեսանյութ)

Միջատաբանները բացահայտել են մրջյունների ցատկելու կարողությունը (տեսանյութ)

Գիտնականները պարզել են, որ մրջյունների օդոնտոմախուս ցեղի որոշ տեսակներ՝ լավ զարգացած վերին ծնոտով արևադարձային մրջյունները, կարող են ցատկել։ Այս մասին հոդվածը. «Գազետայի» փոխանցմամբ, տպագրվել է «Frontiers in Ecology and the Environment» ամսագրում։

Հետազոտության հեղինակ Մագդալենա Զորգերի խոսքերով՝ մրջյունների 326 ցեղից հայտնի է միայն 3 խումբ, որը թռիչքի ժամանակ օգտագործում է ոտիկները, և 3 խումբ, որն օգտագործում է ծնոտը։ Սակայն այժմ բացահայտվել է մի խումբ, որը ցատկելիս օգտագործում է թե՛ ոտիկները և թե՛ ծնոտը։

Նշվում է, որ մրջյունները ցատկում են առաջին հերթին վտանգի դեպքում. միջատը նախ հրվում է ծնոտով, ապա վայրէջք կատարում մեջքի վրա։

Իսկ երբ O.rixosus տեսակի մրջյունները ոստյունի ժամանակ օգտագործում են նաև ոտիկները, ավելի լավ են վայրէջք կատարում։ Ենթադրվում է, որ ցատկի այդ ձևին են միջատները դիմում փախչելիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը