Լրահոս

02.12.2015 18:50


ՃՏՊ Էրեբունու թաղապետարանի մոտակայքում

ՃՏՊ Էրեբունու թաղապետարանի մոտակայքում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի Վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 հասցեի մոտակայքում թիվ 11 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2399 S պետհամարանիշով միկրոավտոբուսի վարորդը (Գ. Ա., ծնվ. 1962թ.) մնացել է իր վարած և թիվ 7 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3752 S պ/հ միկրոավտոբուսի մեջտեղում և վնասվել:

Հրշեջ-փրկարարները տուժած քաղաքացուն տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը