Աշխարհ

03.12.2015 10:25


Իսլամականները տարածել են «ԱԴԾ գործակալի» սպանության տեսանյութը

Իսլամականները տարածել են «ԱԴԾ գործակալի» սպանության տեսանյութը

«Իսլամական պետություն» խմբավորումը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ահաբեկիչը գլխատում է նարնջագույն կոմբինեզոնով մի տղամարդու։ Վերջինը ներկայանում է իբրև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալ։ «BBC»–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչը նաև գրոհներով է սպառնում Ռուսաստանին։

Ռուսալեզու պատանդը պատմում է, որ ԱԴԾ–ն հավաքագրել է իրեն 2014թ. ամռանը Մայկոպում։ Ավելի ուշ նա ուղարկվել է Իրաքում ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածք։ Տղամարդը նաև նշել է, որ ծնունդով Գրոզնիից է։

ՌԴ ԱԴԾ–ից, սակայն, հայտնել են, որ նշված տեղեկատվությունը, ինչպես նաև սպանությունը կարող են կեղծ լինել, քանի որ իրենց տրամադրության տակ նման տեսանյութ չկա։

«Интерфакс»–ն էլ, իսրայելական «Արուց Շևային» հղումով, գրում է, որ խոսքը 23-ամյա չեչենի սպանության մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը