Աշխարհ

03.12.2015 16:45


Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ–ն է նավթ գնում ԴԱԻՇ–ից

Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ–ն է նավթ գնում ԴԱԻՇ–ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ–ի զինյալներից նավթ է գնում սիրիացի մի գործարար, որն, իբր, ՌԴ անձնագիր ունի։

«ԴԱԻՇ–ի նավթի խոշոր գնորդը ՌԴ անձնագիր ունեցող, սիրիացի Ջորջ Հաշրավին է»,–Էրդողանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին։

Թուրք առաջնորդը նաև հավելել է, որ ապացույցներ ունի այն բանի, որ Մոսկվան ներգրավված է ԴԱԻՇ–ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացվող նավթի առևտրին։

«Մենք ունենք ապացույցներ և ցույց կտանք դրանք աշխարհին»,– «AFP»–ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ այն մասին, որ ՌԴ–ն անհերքելի ապացույցներ ունի ահաբեկիչների հետ նավթի ապօրինի բիզնեսին Թուրքիայի մասնակցության մասին, հայտարարել էր ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը