Աշխարհ

05.12.2015 09:55


ԱՄՆ–ը 24 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Եվրոպայի փախստականներին

ԱՄՆ–ը 24 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Եվրոպայի փախստականներին

ԱՄՆ–ը հայտարարել է 24 մլն դոլար առանձնացնելու մասին Եվրոպա ժամանած փախստականներին օգնելու միջազգային ջանքերի շրջանակներում։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության կայքում։

Օգնությունը կտրամադրվի փախստականների հարցով ՄԱԿ գլխավոր կոմիսարի վարչության միջոցով, որն էլ իր հերթին օգնություն կտրամադրի կացարանի և պարենի կարիք ունեցողներին։

Նշվում է նաև, որ միջոցները կծախսվեն փախստականների փոխադրումները կազմակերպելու և նրանց պաշտպանություն տրամադրելու վրա։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ամերիկացի 1000 ռաբբի նամակ է հրապարակել Հրեա ներգաղթյալների օգնության միություն՝ հայտնելով, որ աջակցում է սիրիացի փախստականների վերաբնակեցմանն ԱՄՆ–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը