Աշխարհ

05.12.2015 23:34


Զինված տղամարդը Վիսկոնսիում պատանդներ է վերցրել

Զինված տղամարդը Վիսկոնսիում պատանդներ է վերցրել

Վիսկոնսիում գտնվող մոտոցիկլետների վերանորոգման կետում զինված տղամարդը պատանդներ է վերցրել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Մոտակայքում գտնվող տների բնակիչներին տարհանում են։

РИА Новости–ն էլ տեղեկացնում է, որ առնվազն մեկ մարդ վիրավորվել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները։

Հիշեցնենք, որ սա վերջին օրերին ԱՄՆ–ում նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը