Աշխարհ

07.12.2015 10:20


Ահաբեկչություն Սինայում. կան զոհ և տուժածներ

Ահաբեկչություն Սինայում. կան զոհ և տուժածներ

Սինայական թերակղզու հյուսիսում հերթական ահաբեկչությունն է իրականացվել. ինքնաշեն ռումբը գործի է դրվել Էլ Արիշ քաղաքի Կենտրոնական անվտանգության վարչություն գնացող զրահամեքենայի ճանապարհին։ Պայթյունի հետևանքով եգիպտացի մի ոստիկան է մահացել, չորսը՝ վիրավորվել։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նույն օրը՝ ավելի վաղ, AH-64 Apache ВС АРЕ ուղղաթիռները Գազայի հետ սահմանակից հատվածում ոչնչացրել էին զինյալների երկու զրահամեքենա։ «Անսար Բեյթ ալ Մաքդիս» խմբավորման ահաբեկիչները դրանցով ռեակտիվ արկեր էին տեղափոխում։ Հաղորդվում էր նաև 30 տ պայթուցիկ նյութ պարունակող պահեստի մասին, որն ահաբեկիչները տեղակայել էին Ռաֆահայից հարավ ընկած շրջանում։ Ավիահարվածի արդյունքում շինությունը պահեստի հետ ամբողջությամբ ոչնչացվել էր։

Հայտնի է, որ մոտ մեկ տարի առաջ «Անսար Բեյթ ալ Մաքդիսը» հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»։

Սինայում ծայրահեղականների ընդհատակյա գործողություններն ակտիվացան 2013թ. ամռանը՝ «Մահմեդական եղբայրների» տապալումից հետո։ Թերակղզում ահաբեկչություններ են իրականանում գրեթե ամեն օր։ Ծայրահեղականները հարձակվում են խաղաղ բնակիչների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը