Աշխարհ

07.12.2015 11:00


Չավուշօղլու. «ՌԴ–ն ռազմական սադրանք էր կազմակերպել Բոսֆորում» (լուսանկար)

Չավուշօղլու. «ՌԴ–ն ռազմական սադրանք էր կազմակերպել Բոսֆորում» (լուսանկար)

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն «պոտենցյալ վտանգ» է նկատել թուրքական ԶԼՄ–ում հրապարակված այն լուսանկարներում, որոնցում, իբր, պատկերված է ռուսական ռազմանավի տախտակամածին կանգնած ՌԴ զինծառայող՝ ձեռքին շարժական զենիթահրթիռային համալիր։ Նշվում է, որ նավն այդ պահին անցնում էր Բոսֆորը։

Թուրքական ԶԼՄ–ի պնդումներով՝ խոսքը «Ցեզար Կունիկով» դեսանտային մեծ նավի մասին է, որը լուսանկարել են դեկտեմբերի 6–ին՝ Բոսֆորն անցնելիս։

Չավուշօղլուն հիշեցրել է Մոնթրեի կոնվենցիայի մասին, որը կարգավորում է այդ նեղուցով իրականացվող նավագնացությունը։

«Այն, ինչ Բոսֆորն անցնելու պահին կար ՌԴ զինծառայողի ձեռքերում, մենք գնահատում ենք պոտենցյալ սպառնալիք, իսկ կատարվածը սադրանք ենք որակում»,–ասել է Չավուշօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը