Աշխարհ

08.12.2015 17:18


Էրդողանի կուսակցության երիտթևը կոչ է արել խոցել ՌԴ ինքնաթիռները (տեսանյութ)

Էրդողանի կուսակցության երիտթևը կոչ է արել խոցել ՌԴ ինքնաթիռները (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները քիչ էր մնում՝ տապալեին խորհրդարանում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթը։ «lifenews»–ի փոխանցմամբ՝ պատգամավորները հակառուսական լոզունգներ են վանկարկել և նույնիսկ կոչ արել խոցել ՌԴ ինքնաթիռները։

«Խփի՛ր։ Թող չխցկվեն մեր մոտ»,–գոռացել են իշխանության երիտթևի ներկայացուցիչները։

Դավութօղլուն էլ հերթական անգամ հայտարարել է՝ ռուսական Սու–24–ը խփվել է Թուրքիայի օդային տարածքում։

Վարչապետի ելույթից հետո դահլիճում պատգամավորներն իրենց ցնծությունն են արտահայտել բուռն ծափահարությունների միջոցով, ինչպես նաև բացականչել՝ «Ալլահ աքբա՛ր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը